Այսօր Սվետլանա Լոբոդան ամենաոճային կերպարներից մեկն է համարվում։ Դժվար է հավատալ, որ մանուկ հասակում Սվետան իրեն «անճոռնի ճուտիկ» էր համարում և ժամերով իր թերություններն էր փնտրում հայելու մեջ։ Երգչուհին ծնվել է 1982 թվականին սովորական աշխատավոր ընտանիքում։

Ապագա արտիստուհու տատը օպերային երգչուհի էր, բայց թողել էր բեմը՝ հանուն ապագա ամուսնու։ Հետագայում նա թոռնուհուն հրահանգ է տալիս․ «Երբեք մի՛ զոհաբերիր քեզ հանուն ուրիշների»։ Սվետլանան լավ է հիշում տատիկի խոսքերը։

Ուկրաինուհի կատարողն ավարտել է էսրադա-կրկեսային ակադեմիան։ Այնուհետև դարձել հայտնի «ՎԻԱ Գրա» խմբի մի մասնիկը։ Չնայած դրան՝ երգչուհուն իրական հեղինակություն բերեց մենակատարի կարիերան։ Լոբոդան ծնվել էր, որպեսզի փայլեր բեմում։

Սվետլանայի շատ հետևորդներ քննադատում են նրան պլաստիկ վիրահատությունների համար, սակայն երգչուհին  անտեսում է նմանօրինակ խոսակցությունները։

Արտաքինի հարցում վիրահատական միջամտություններն ակնհայտ են, բայց դրանք հօգուտ Սվետայի են եղել։ Իհարկե, նրա երկրպագուներին հետաքրքրում է նաև գեղեցկուհի երգչուհու անձնական կյանքը։ Մի քանի տարի Սվետան հանդիպում էր իրենց խմբի անդամ Անդրեյ Ցարի հետ։

Այս հարաբերությունների արդյունքում էլ ծնվեց նրանց դուստրը՝ Եվան։ Աղջիկը լույս աշխարհ է եկել 2018 թվականին։ Ասում են, որ երեխայի հայրը նրա գաղտնի սիրեկան Տիլյա Լինդեմանն է, բայց Լոբոդան նախընտրում է չմեկնաբանել այս տեղեկությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել