Հարգելի՛ հայրենակիցներ,

  • անգամ ամենակարևոր անվտանգության խնդիրներ լուծելիս չպետք է մոռանալ բարոյական նորմերի գոյության մասին,
  • անգամ եթե դուք ազնվորեն ձգտում եք պայքարել համավարակի դեմ, անթույլատրելի է այդ պայքարով ոտնահարել այլ մարդու արժանապատվությունը և նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը,
  • անգամ եթե հեղինակություն ունեցող պետական պաշտոնյան կոչ է անում խախտել Սահմանադրությունը և մարդու իրավունքները, չի կարելի դա անել, որովհետև նա վաղը կարող է կոծկել իր արածը գեղեցիկ բառերով, բայց ձեր կատարած իրավախախտումը բացասական հետևանք է առաջացնելու նաև ձեր ու ամբողջ հասարակության համար,
  • անգամ եթե անձը օրենք և կարգ է խախտում, նրան վերադաստիարակելու համար չի կարելի անձամբ խախտել օրենքն ու կարգը։

Քաղաքացիներին, բոլորիս մեկ հասարակությունում միասին պահողը բարոյականությունն է և իրավունքը՝ որպես այդ բարոյականության դրսևորում։

Այս մի քանի օրվա ընթացքում առանց անձանց համաձայնությամբ իրենց նկարների հրապարակումներով ամենաբարձր մակարդակով մարդու իրավունքներ խախտելը դեռ շատ արձագանք է տալու։

Հ.Գ. Հուսով եմ՝ համավարակի դեմ պայքարում ողջախոհությունը չենք կորցնի և կորդեգրենք իրավաչափ ու արդյունավետ մարտավարություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել