ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա.Ազարյանին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկման համար ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նիստը հրավիրվել է 18.06.2020թ. , ժամը 14.00: Դատական օրենսգրքով սահմանված ժամկետում ներկայացրել եմ միջնորդության պատասխանը և ԲԴԽ ուշադրությունը հրավիրել կարգապահական վարույթի ընթացքում թույլ տրված անհավատալի մեծ քանակով օրենքի խախտումների վրա: Անգամ ոստիկանության սկսնակ հետաքննիչը իր առաջին նյութերը նախապատրաստելիս ավելի ուշադիր է լինում և քիչ խախտումներ է թույլ տալիս, քան այս դեպքում ՀՀ ԱՆ-ը աշխատակիցները:

Հ.Գ. Դատական օրենսգրքի 148 հոդվածի համաձայն, նախարարի որոշման մեջ պետք է նշվեր նաև իմ՝ Ա.Ազարյանի ներկայացուցչիս անունը և ազգանունը, ինչը նախարարը չի արել: Հիմա եթե ի պատասխան նման ոչ հարգալից մոտեցման ես էլ ասեմ, որ արդարադատության նախարար Հայաստանում մեծ հաշվով չկա , դա կլինի արդար, թե նախարարը կվիրավորվի? Տեխնիկական վրիպակով չարդարանաք, հակառակ դեպքում կասեմ, որ ձեր որոշումն ամբողջությամբ տեխնիկական վրիպակ է:

Image may contain: 1 person

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել