Ջոկե՞լ եք վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ով, ինչ ասում ա Նիկոլի մասին դեմ են տալիս աներձագ Հրաչին, որ պատասխանի։ Բայց դա լավ օրից չեն անում, որտև նույնիսկ «Իմ քայլում» հասկանում են, որ Նիկոլի ու Հրաչի կերած բողկերի ու արած-չարածի համար պատասխանատվություն կիսել պետք չի։ Այլ կերպ ասած՝ «կերել եք, դուք էլ տակից դուրս եկեք» ոսկե կանոննա գործում։ Եվ էդ ա պատճառը որ Հրաչը լարած թութակի պես մեկաբանում ա մեկ նախկին դեսպանին, մեկ ԱԱԾ նախկին պետին։ Ուրիշ մարդ չկա։ Նիկոլի արած հիմարությունների պատասխանատվությունը կիսել ցանկացող չկա։ Այ տենց երեք հոգով են մնացել՝ Աննա Նիկոլը ու աներձագ Հրաչը, որին սարքել են չոլի (…....) դե հասակացաք։
Իսկ հեղափոխության հենց դու ու քո փեսեն եք դավաճանել, Հրաչ։ Գիտես խի՞ որտև մարդկանց հույզերի ու հույսերի վրա բոմժից դարձաք պետական պաշտոնյա ու սկսեցիք միլիարդներով պրեմիաներ լափել ու տարբեր բիզնեսներում փայ մտնելով փող աշխատել՝ մոռանալով, թե ով էիք, որտից եկաք ու ինչի համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել