Միայն Նիկոլ Փաշինյանի նման խեղկատակը կարող էր ընդամենը երկու տարում «փրկչից» վերածվել համազգային ծաղրի առարկայի։

Անցած երեք ժամում կարդացել եմ հազարին մոտ մեկնաբանություններ ու գրառումներ, որոնք ծաղրում էին գերագույն գլխավոր ապուշին իր ծայրաստիճան անլուրջ պահվաքծի համար։

Ժողովրդի անվերապահ աջակցության պայմաններում ոչ մեկից վարչապետ դարձած մարդը հիմա մեղադրում ա էդ նույն ժողովոդին, ընդ որում, խախտելով բարոյականության բոլոր սահմանները՝ մտնելով մարդկանց անձնական ու ընտանեկան կյանք, առանց թույլտվություն հարցնելու մարդու մասնավոր կյանքը դարձնելով համապետական քննարկման առարկա։

Բայց Նիկոլը իրա հաշվարկներում սխալվել ա։ Մարդիկ այլևս չեն անիծում նրա կողմից մեղավոր նշանակվածներին։ Մարդիկ արդեն իրեն են անիծում ու ծաղրում՝ բոլորով և առանց խղճահարության։

Գիտե՞ք՝ ինչի ա Նիկոլը նման խեղկատակություններ անում։ Նախ, որովհետև իր էությունն ա դա, և երկրորդ՝ կորցնելու ոչինչ չունի։ Այլևս: Քանի որ գիտի, որ իշխանության մնալը շատ կարճ ժամանակի հարց ա։ Ինքը ապագայի մասին հոգ տանելու կարիք էլ չունի, քանի որ հասկանում ա, որ իրա ապագան կանխորոշված ա։
Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ ա, մնացածը տեխիկայի հարց ա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել