Դեռ 2 տարի առաջ էի զգուշացնում առողջապահական ոլորտի տապալման վտանգների մասին: Այսօր սա արդեն կայացած փաստ է:

Սովորական պայմաններում բժիշկներին աշխատանքից ազատել սպառնալով, պետպատվերի շանտաժով, գումարներ գրպանելով, սեփական կնոջ ղեկավարած բժշկական հիմնարկության պետպատվերը շատացնելով և «հեղափոխության» քողի տակ թաքնվելով առողջապահության նախարարը հյուծեց ոլորտի ուժերը:
Այսօր բոլորս ենք ականատես այն իրավիճակին, երբ պետությունը չի կարողանում կազմակերպել հիվանդների բուժումը և ուղղորդում է նրանց տուն, չի կարողանում հայթհայթել թեստեր և քիչ քանակով թեստավորումներ է անում, չի կարողանում լուծել կադրային հարցեր, և արդյունքում մահանում են մեր երկրի բնակիչները...

Իսկ ի՞նչ է անում առողջապահության անաստված նախարարը... Ճիշտ է, իրեն հռչակում է «բժշկապետ» և փորձում է կոչ անել, որ բուժաշխատողները գնան օգնության... Դա այդ նույն բուժաշխատողներն են, ում կարծիքը, դժգոհությունը և վաստակը հաշվի չէին առնում 2 տարի շարունակ։

Այո՛, պետք է օգնել, բայց ժողովրդին, այլ ոչ նախարարին: Ցավոք, բայց նախարարը կօգտվի այդ փաստից և իր համար կգնի հերթական նոր ավտոմեքենան (ինչպես արդեն արել է), իսկ իր «հավելումները» կշարունակեն էթիկական բոլոր նորմերից զուրկ հայտարարություններ անել:

Ցավոք, մեր ժողովուրդը իր մաշկի վրա զգաց առողջապահական համակարգի տապալումը:

Աստված պահի հայ ժողովրդին անաստվածներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել