Երբ 2014-ին Մաշան եկավ մասնակցելու «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանին, առաջին իսկ փորձի ժամանակ նրան լսելով՝ վստահ ասեցի, որ հենց ինքն էլ հաղթելու է: Այդպես էլ եղավ, և դա օրինաչափ էր, քանի որ օժտված է գերգեղեցիկ ձայնով և շնորհքով: Իհարկե, եղան անբաններ, ովքեր նրա հաղթանակը կապեցին իմ և նրա համաքաղաքացի լինելու հետ։))) 50 տոկոս փայերի մասին չհասավ, իհարկե, խոսակցությունը։))) Ես գիտեի, որ շատ առաջ է գնալու Մաշան, և հիմա տեսեք, թե ինչ է անում Ավստրալիայի «The Voice» մրցույթում: Վստահեցնում եմ, ժյուրիում գյումրեցիներ չկան:))) Ապրես, բալա: Կապ չունի կհաղթես, թե ոչ, դու արդեն ապացուցել ես քո հզոր լինելը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել