Օրենքով սահմանված կարգով պաշտոնյաները մինչև մարտի 31-ը պետք է ներկայացնեն գույքի և եկամուտների հայտարարագրեր: Իշխանությունները , իբր որոշակի տեխնիկական պատճառներով պայմանավորված , այս տարի հայտարարագրումը հետաձգեցին մինչև մայիսի 31-ը` վաղը վերջին օրն է, բայց դեռ հայտարարագրերը չկան: Գուցե 《տեխնիկական խնդիրները》 գաղտնի որոշումներով ստացված պարգևավճարներն կամ այլն, բայց փաստն այն է, որ ժամանակ ձգեցին: Նիկոլի իշխանությունը նաև բազմիցս խախտել և շարունակում է խախտել տեղեկատվություն ստանալու իրավունքը, պետական գերատեսչությունների թափանցիկությունը հասցվել է զրոյական մակարդակի, հասարակության կարծիքը քայլած ունեցող պաշտոնյաների համար ավելի է արժեզրկվել, իսկ Նիկոլն այսօր հայտարարում է, թե իր ղեկավարած կառավարությունը ամենաթափանցիկն է մեր պատմության մեջ: Ստի և ցինիզմի անվիճելի առաջատարը այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ հեղափոխությունը վաղուց վերածվել է տեղափոխության, որ այլևս հասարակության մեծ մասը դատում է գործերով, ոչ թե խոսքերով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել