Ամեն անգամ, երբ Աննա Հակոբյանը լալահառաչ ինտերվյու ա տալիս ու ասում ա, թե իրանք ամբողջ ընտանիքով երազում են վերադառնալ նախկին կյանքին, էս պատկերն ա գալիս աչքիս առաջ, ու նորից համոզվում եմ, թե ինչ աստիճանի լկտի սուտ ա դա: Էս տնից դուրս եկած մարդիկ, որոնք կյանքում առաջին անգամ սպիտակ պատերով տանն ու վերջին մոդելի ջիպ են նստել, երբեք չեն ուզում վերադառնալ նախկին խոզանոց և ամեն ինչ անում են, ինչպես Աննայի մարդը, որ վերադարձի ժամը հնարավորինս հետաձգեն: Սա աքսիոմ ա:

Մի մեծ հիասթափություն էլ ա սպասվում Աննա Հակոբյանին. իրանք երբեք նախկին կյանքին չեն վերադառնալու, որովհետև էն քանակի թշնամիներ են «վաստակել» անցած երկու տարում ու գնալու են ժողովրդի ատելության էնպիսի ալիքի վրա, որ անգամ շենքի տակի հացի խանութ իջնել չեն կարողանալու, աներձագ Հրաչն ա կնգա շորեր հագած մասկիռովկա լինելու, որ իրանց հաց հասցնի: Այ կտեսնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել