Արցախում իշխանափոխությունից և հիմնական ինստիտուտների վերջնական ձևավորումից հետո, իմ կարծիքով, շատ կարևոր է նաև նոր մարտավարության կիրառումը ԼՂ հիմնահարցի քաղաքական և քարոզչական հարթություններում։
Մասնավորապես, հետայսու ճիշտ կլինի, որ Ադրբեջանից հնչող թեմատիկ հայտարարությունների պատասխաններն առավելապես հնչեն Արցախի Հանրապետության համապատասխան ինստիտուտների կողմից՝ նախագահականից, ԱԺ-ից, ԱԳՆ-ից, ՊԲ-ից և դրանք տարբեր խողովակներով առավել հասանելի դարձվեն ինչպես քարոզչական հարթակներում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում, օրինակ՝ ՀՀ ներկայացուցիչների կողմից պարբերաբար հղումների տեսքով․․․

ԼՂ հիմնախնդրի մասով ՀՀ արձագանքը կարելի է իջեցնել ԱԺ որոշ պատգամավորների, ԱԳՆ-ի, ՊՆ-ի, հազվադեպ նաև վարչապետի մամուլի քարտուղարի մակարդակի։

Այս նոր մոտեցումը, վստահաբար, առավել կամրապնդի Արցախի սուբյեկտայնությանը միտված գործընթացը և լավագույնս կխոչընդոտի Բաքվի իշխանությունների կողմից հակամարտության բնույթի ձևախեղման ռազմավարությունը։

Հ․Գ․ Բայցևայնպես, չափազանց կարևոր է, որ հնչեցվելիք հայտարարությունները մշակվեն և նախապատրաստվեն ՀՀ և ԱՀ համապատասխան մարմինների միջև սերտ համագործակցությամբ՝ առնվազն հետագա շահարկումներից խուսափելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել