Մեկ օրում կորոնավիրուսից 15 մահ է եղել։ Մի օրում 100 մահ պե՞տք է լինի, որ ժողովուրդը հասկանա՝ վիրուսը իրական մեծ վտանգ է, ոչ թե հնարովի, որ տղամարդիկ բակերի տաղավարներում առանց դիմակների գլուխ գլխի չհավաքվեն, բլոտ չխաղան։ Իբր արտակարգ դրություն է, ամեն երեկո Երեւանի երկնքում տոնական հրավառություն է, ուրեմն հարսանիքներ կամ քեֆեր են տեղի ունենում։ Քանի՞ մահ պետք է լինի, որ հասկանաք՝ Հայաստանի իշխանությունը միայն վայելում է իշխանության բարիքները, երկրի բյուջեն եւ ի վիճակի չէ հակաճգնաժամային կառավարում իրականացնելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել