Փարիզ, Վենետիկ, Լոնդոն – վայրեր, որտեղ միշտ զբոսաշրջիկների ամբոխներ են կուտակված լինում, որոնք ամենուր գնում են և չեն թողնում նայել Մոնա Լիզային՝ Լուվրում, և վերջիվերջո ստիպված ես լինում բավարարվել սելֆիով։ Իսկ ինչ անել, երբ նրանք թույլ չեն տալիս խորասուզվել տեղանքի մթնոլորտում։

Մենք ընտրել ենք գեղեցկագույն վայրերի շարք, որտեղ այցելելով կարելի է դրանից մաքսիմում բավարարվածություն ստանալ։

Նոր Զելանդիա

Բարի գալուստ միֆային հեքիաթների երկիր՝ Նոր Զելանդիա։ Այստեղ են նկարվել այնպիսի ֆիլմեր, ինչպսիսիք են Ավատարը (Аватар) և Նարնիայի խրոնիկան (Хроники Нарнии): Իսկ գիտե՞ք՝ ինչու։ Քանի որ այս երկիրը հայտնի է իր հրաշագեղ բնությամբ և հիասքանչ տեսարաններով։ Այն շրջապատված է Խաղաղ օվկիանոսի ջրերով և մտնում է աշխարհի ամենասիրված երկրների ցանկի մեջ։4

Թասմանիա, Ավստրալիա

Ավստրալիան հայտնի է ոչ միայն իր տրոպիկական անտառներով և ծովափերով, այլև իր կուլտուրական զարգացմամբ։ Այստեղ է գտնվում հին և ժամանակակից արվեստի թանգարանը։ Բացի այդ այս վայրը համարվում է ամենապահպանվածներից մեկը։

Կանադա

Եթե դուք տարբերվող հանգիստ եք նախընտրում, ուրեմն այցելե՛ք այստեղ։ Կանադայում կան բազմաթիվ ժամանցային կենտրոններ, ակումբներ, ռեստորաններ և հսկայական այգիներ, որտեղ հնարավոր է հեծանիվ վարել կամ էլ գնալ պիկնիկի։ Բայց եթե դուք ցանկանում եք կտրվել քաղաքակրթությունից, դուք ամեն պահի կարող եք նստել ավտոբուս և հեռանալով քաղաքային կյանքից՝ հայտնվել բնության անդորրի մեջ։

Շվեյցարիա

Լեռները, լճերը, անհավանական հորիզոնները կշլացնեն ձեզ իրենց գեղեցկությամբ, բայց խոստովանենք, որ այս գեղեցկության ականատեսը լինելն այնքան էլ էժան հաճույք չէ։ Փոխարենն այստեղ հանցագործության ցածր մակարդակ է և տարատեսակ տեսարժան վայրեր, որոնցից 11-ն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել