Իրականում բարձրաստիճան պաշտոնյա լինելն ամեն մարդու բան չէ։ Երկրի ղեկավար՝ առավել ևս։

Առաջին դեմքն իր երկրի համար պետության և պետականության, օրենքի և օրինականության, ուժի և ոգու, ներկայի և ապագայի, և վերջապես ներկա կյանքի լրջության խորհրդանիշն է։

Առաջին դեմքի խոսքը, տոնը, տեսքը, էլ չեմ ասում՝ բովանդակությունը, բոլորիս կյանքի այս փուլի բախտորոշ արտահայտումն են։

Ցանկացած մեկը, ով անհամապատասխան է մեր երկրի դեմքը, կեցվածքը, համբավն ու ապագան բարձր պահելուն, պետք է հեռանա...

Հ.Գ. Թե բա՝ ամեն մեկը մտածում է իր փչացածության «մասին»։

Image may contain: 1 person, text

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել