Օրեր առաջ, երբ ԲՈԿ ղեկավարը աշխատանքից ազատման դիմում գրեց, Mihran Hakobyanը նշել էր, որ Սմբատ Գոգյանի բախտը բերել է: Կարող էին, չէ՞, Գոգյանին ծեծել ԿԳՄՍ նկուղում կամ վրան մի գործ կարեին:

Միհրանը սխալվեց, որովհետև Սմբատ Գոգյանի բախտը չի բերել: Գոգյանի վրա ԿԳՄՍ նախարարն, այնուամենայնիվ, պատրաստվում է գործ կարել տալ և այսօր ազդարարեց այդ մասին: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ քայլածների կառավարման տրամաբանության և բարոյականության մասին: Քանի սրանք իշխանություն են, գործեր են կարել տալու, բոլորին բռնել են տալու, բոլորին փակելու են: Ոչ մեկ չի պլստալու, ոչ մեկին չեն խնայելու: Բռնել, դատել, անվանարկել, պիտակավորել, հագցնել ու դմփցնել... Այլ բանի ընդունակ չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել