Այս իշխանությունը շատ երկար չի դիմանա:

Համաճարակը կատալիզատորի դեր է կատարելու և արագացնելու է այն գործընթացները, որոնք, միևնույն է, լինելու էին, բայց ժամանակի ավելի երկար կտրվածքում:

Գործին չեն օգնում իշխանության արագ հղփանալը, ժողովրդից ստացած ուժով ժողովրդից արագ կտրվելը, պաշտոնյաների հիմարությունը, անգրագիտությունն ու ստախոսությունը, որոնք իշխանության անկումն ավելի ու ավելի են արագացնում:

Թե ովքեր կլինեն հաջորդ իշխանությունը, անհնար է կռահել: Եվ դա է այսօր ամենակարևոր հարցը, ոչ թե այն, թե որքան կկառավարի դեռ կիսագրագետ անչափահասների այս խմբակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել