«Եվրասիական տնտեսական միությունում գազի տարանցման միասնական սակագին կարող է սահմանվել միայն միասնական բյուջեի և հարկման համակարգի առկայության դեպքում»,- Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ ինտեգրման այդպիսի մակարդակ ԵՏՄ-ում դեռևս չկա։ Պուտինը փաստացի ակնարկել է, որ պաշտոնական Երևանի առաջարկությունը մերժվում է, ու գազի էժանացում ակնկալել պետք չէ։ Սա թերևս գիտակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը, ով վերջին ասուլիսում զգալիորեն զգույշ էր արտահայտվում՝ հույս հայտնելով սոսկ, որ գազի սակագինը չի բարձրացվի։
Պուտինը դիվանագիտորեն մերժեց Փաշինյանին ու Լուկաշենկոյին, մյուս կողմից, ըստ էության, կասկածի տակ դնելով ԵՏՄ արդյունավետությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել