Ինձ մեկ այլ բան մտահոգեց.

Նախ եկեք արձանագրենք, որ սոցիալական ցանցերում վարչապետի ներկայացրած 100 փաստերի ասուլիսի վերաբերյալ քննադատությունն ու հումորային գրառումները աննախադեպ աճ են գրանցել.

Այս կոնտեքստում ինձ հետաքրքիր է, թե արդյո՞ք վարչապետին ավելի վաղ չեն զեկուցել, որ իր ներկայացրած 100 փաստ ծրագիրը միանշանակ չի ընկալվում հասարակության կողմից: Արդյո՞ք նրան չեն զեկուցել, որ շատերի կողմից այն անլուրջ է դիտարկվում: Անլուրջ է դիտարկվում և քննադատության է արժանանում ոչ միայն ընդդիմադիր ուժերի, այլ նաև հեղափոխությանը սատարող, նախկին իշխանությանը քննադատող, կամ կախված այս կամ այն թեմային տարատեսակ արձագանքով հանդես եկող քաղաքացիների կողմից:

Եթե ոչ, ապա դա վկայում է այն մասին, որ առկա է լուրջ խնդիր և Փաշինյանը փակվել է իր պաշտոնում և քննադատողների մեջ տեսնում է բացառապես իրեն կոնկուրենտ հանդիսացողների:

Եթե զեկուցվել է և նա շարունակում է նույն քաղաքականությամբ, ապա առաջին տարբերակին ավելանում է նաև այն, որ Փաշինյանը դավաճանում է այն մարդկանց, ովքեր իրեն հավատացել են և այժմ բռնել է ինքնակործանման ճանապարհը:

Հ.Գ. Ի դեպ, առաջին և երկրորդ տարբերակները միավորողների մեջ են Ստյոպա Սաֆարյանի հոգեբանությամբ շարժվող մարդիկ: Արջի ծառայություն մատուցողների պակաս նախկինում էլ չի եղել, գոնե այժմ դուք որ պետք է հետևություն անեիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել