Կառավարության նիստից նոր մի պահ նայեցի: Քննարկում էին երեխա ունենալու նպաստների հարցը, ու իրենք հույս ունեն, որ դրանով ծնելիություն պետք է աճի: Ցանկացած երկրի փորձ նայեք, միայն նվեր փողով ծնելիություն չի աճում, ոչ մի խելքը գլխին մարդ նվեր փողի համար երեխա չի ունենում:

Ծնելիությունն աճում է, երբ միջավայր կա, երբ դպրոց ու կարգին բուժհաստատություններ ու սոցիալական ծառայություններ կան, երբ երկիրը կայուն զարգանում է:

Ավելի ասեմ՝ նվեր փողերով ծնելիություն խրախուսելը վատ հետևանքների է բերում` անպատասխանատու քայլերի և որբ ու անտեր երեխաների: Մի դեպք պատմեմ: Անուն ու գյուղ չեմ նշում, բայց այսպիսի դեպքերը մեզանում շատ են: Դուք էլ ձեր պատմությունը կունենաք:

Մի օր մի բազմազավակ ընտանիքի գնացել էինք օգնելու, վատ վիճակում էին: Ծնողի հետ խոսելուց հասկացա, որ սա 6-րդ, թե 7-րդ, արդեն չեմ հիշում, երեխան ունեցել էր պետությունից նպաստ ստանալու (միանվագ) ու պարտքերը մարելու համար: Բայց ինչպես հետո էր մարդը պարզել, այդ փողը առձեռն չեն տալիս, և հասանելի է տարիների ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել