Պետական համակարգում բաժանված պարգևավճարների թվերն եմ նայում ու մտածում․ մի քանի օր առաջ վարչապետն ասում էր, որ որոշ զինծառայողների սխալմամբ է 26 հզ դրամ գնացել, ու սպառնաց կոպեկ-կոպեկ հետ բերել: Իսկ, օրինակ, Երևանի քաղաքապետի տեղակալը կամ խորհրդականը 1,8 մլն դրամ պարգևավճար է ստացել: Կամ նայում ես վարչապետի աշխատակազմը, ԱԺ-ն, մեծ թվով այլ պետական մարմիններ, որոնց մեծամասնությունը գոնե ինձ համար անհայտ պատճառներով աստղաբաշխական գումարներ են ստացել, բայց, չէ, որոշ զինծառայողների սխալմամբ փոխանցված 26 հազարը պետք է հետ հավաքվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել