Զուր են խորհրդարանում միմյանց «բարտերային» առաջարկություններ անում մանդատները վայր դնելու մասին։ Վաղ թե ուշ այս խորհրդարանի պատգամավորների մեծ մասն իր մանդատները վայր է դնելու ժողովրդի քվեով։ Իհարկե, լավ կլինի՝ դա տեղի ունենա հերթական ընտրությունների ժամանակ, բայց գործող ԱԺ ինստիտուցիոնալ ճգնաժամը լավատեսության հիմքեր չի ստեղծում։ Հայաստանում ֆորսմաժորային զարգացումների հնարավորությունը չափազանց իրական է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել