ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանը երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, շնորհավորել նրան և ի դեմս նրա՝ իր բոլոր մարտական ընկերներին, Մեծ հայրենականի վետերաններին և ամբողջ արցախահայությանը մայիսյան եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:

Նախագահ Սարգսյանը Արցախին մաղթել է հարատև խաղաղություն, իսկ նրա քաջարի ու պատվախնդիր զավակներին` բարօրություն և արժանավայել կյանք իրենց նախնիների ազատագրված սրբազան հողի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել