Կոչ եմ անում մեր երկրի քաղաքական ղեկավարությանը և անձամբ Նիկոլ Փաշինյանին հենց այս պահին գնալ ծառայողական ավտոմեքենաների կտրուկ կրճատմանը։ Հաշվի առնելով, որ մեր երկիրը երկար ժամանակ գտնվելու է լուրջ տնտեսական մարտահրավերների առջև, ծառայողական մեքենաներ պետք է ունենան միայն բարձրաստիճան պետական պաշտոնյաները։ Այսօր մեր երկրում ծառայողական ավտոմեքենաների ընդհանուր թիվը հարյուավոր է և անցնում է բոլոր տրամաբանական սահմանները։ Այդ ավտոմեքենաների ծախսած վառելիքի և սպասարկման գումարները պետք է ուղղել սոցիալապես ծանր վիճակի մեջ գտնվող, մասնավորապես այս ճգնաժամի արդյունքում տուժած քաղաքացիների աջակցմանը։ Ժամանակին հենց Փաշինյանն էր զմայլվում Դանիայի խորհրդարանի օրինակով, քանի որ այդ երկրում ծառայողական մեքենա ուներ միայն խորհրդարանի ղեկավարը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել