Factor.am-ը գրում է․

Վարչապետը պետք է աշխատանքից ազատի տնտեսական բլոկի նախարարներին, որովհետև նրանք թերացել են իրենց աշխատանքում: Այդ մասին Factor.am-ի հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա շեշտեց, որ առկա աջակցության ծրագրերն անարդյունավետ են: Իսկ դիտարկմանը, թե քննարկումներ կային այն մասին, որ Մարուքյանը թիրախավորել է հատկապես Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին և նրան անընդհատ քննադատում է՝ ԼՀԿ ղեկավարն ասաց, որ նման բան չկա, քանի որ Ֆինանսների նախարարը չի որոշում՝ ում գումար տալ, նա դերակատար չէ, և այդ հարցերը վարչապետն է որոշում:

«Կառավարությունում տնտեսական թիմ գոյություն չունի, ուղղակի խայտառակություն է»,- պնդեց Էդմոն Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել