Օրը մի քանի հարյուր այսպիսի նամակ միայն ես եմ ստանում։

Պատկերացնում եմ, որ ում կարողանում են, գրում, զանգում ու դիմում են մարդիկ: Ինչպես կարող եմ, օգնում եմ, բայց արդեն խելագարվել կարելի է, այս ամենը գնալով խորանում է: Կառավարություն ջան, ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերե՛ք առանց դեզի մեջ ասեղ փնտրելու։ Հերիք է ձգեք, մարդկանց սովի եք մատնել, մարդ եղե՛ք էլի...

«Բարև ձեզ։ Կներեք ձեզ անհանգստացանելու համար, բայց հանուն երեխաներիս ուզում եմ ձեզ մի բան խնդրել։ Խնդրում եմ, շատ-շատ վատ վիճակում ենք, մի փոքրիկ գումարով օգնեք երեխաներիս՝ քաղցած չմնան։ Թեկուզ 5000 դրամով։ Համարեք՝ ձեզ հարազատ երեխաների եք օգնում։ Ձեր ուղարկած գումարով կարող է մի քանի օր չորս երեխա քաղցած չքնել։ Շատ եմ խնդրում, մի անտեսեք։ Համարեք՝ ձեր հարազատն եմ։ Հանուն երեխաներիս մի փոքր գումարով օգնեք։ Եթե ցանկանաք օգնել, հաշվեհամար կփոխանցեմ։ Եթե հարցը երեխաներիս չվերաբերեր, երբեք չեի խնդրի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել