Ավելի քան մեկ ամիս առաջ միջնորդություն եմ ներկայացրել այն ընկերության աշխատակցին հարցաքննելու վերաբերյալ, ով Միքայել Մինասյանի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պատասխանատու է եղել նշված հայտարարագիրը կազմելու և լրացնելու համար։

Միջնորդությունը մինչ այժմ թողնվել է առանց քննության։ Ակնհայտ միակողմանի քննությունը և իրականացվող «քրեական հետապնդումն» այդքան զավեշտալի չէր լինի, եթե կալանքը կիրառելու միջնորդության մեջ որպես կիրառման հիմք չվկայակոչվեր նշված ընկերության աշխատակցի վրա «ապօրինի ներգործելու հնարավորության կանխումը»։

Հ.Գ. Համոզված եմ՝ Հ1-ի կողմից մոտակա օրերին հեռարձակվող «գեղարվեստական կինոնկարում» նշված հանգամանքը շատ պատահակորեն կանտեսվի։

Կից նյութն այստեղ՝ «Փնթի կարված գործ է, որն անհետևանք չի մնալու». պաշտպանը հաստատում է Միքայել Մինասյանին մեղադրանք առաջադրելու մասին լուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել