Զանգերի ղողանջի տակ հազալու վիդեոյի հետ կապված ավելի կարեւոր է ետհազային պատմությունը, երբ բոլորը իրենց վրայից գցում են պատասխանատվությունը եւ մյուսներին են մեղադրում։ Այսինքն բոլորն էլ սուտ են խոսում։ 2 տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ պետական կառավարման մեջ ամենակարեւորը մեղավորներ փնտրելն ու սուտ խոսալն է։ Եվ հիմա նրա մանրումեծ չինովնիկները իր կողմից հայտանգործած այդ մեթոդը իր գլխին են կիրառում։ Եվ հավատում են, որ աշխատելու է այդ մեթոդը, քանի որ դա այն է, ինչ իրենց սովորեցրել են այս իշխանությունները որպես պետական կառավարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել