Վարչապետի տեսանյութի էրեկվա սլիվի մասին.
Դա անելը միանշանակ ստորություն ու անբարոյականություն է:
Սակայն եղածը նաև այն բանի վկայությունն է, որ վարչապետի կողքը պրոֆեսիոնալ մարդկանց դեֆիցիտ կա:
Պատկերացրեք, որ Թրամփը, Պուտինն ու մյուս ղեկավարներն էլ են հազում, բխկում, նրանք նաև զուգարան են գնում...
Բայց դրանք տեսանյութ չեն դառնում և օնլայն սլիվ չեն լինում:
Սա նրա մասին է, որ թիմում չկան նեղ մասնագետներ, որ անվտանգության ծառայությունը թերանում է և որ պրոտոկոլում ակտիվ բացակայում են մտածող մարդիկ:
Ու եթե այս անգամ էլ առանց իրական մեղավորներին հայտնաբերելու և լուրջ պատժելու էլի սկսեն ուրիշներին մեղադրել ու վհուկների որս սկսեն՝ ոչինչ չի փոխվելու:
ՀԳ - Իսկ մոնտաժված և ձյոշ էֆեկտներով համեմված տեսահոլովակը էժան հնարք է, որից նրա վարկանիշը հաստատ չի իջնի:
ՀՀԳ- Ամենաշատը չեմ հասկանում դոշ տվողերի ճամբարից տեսահոլովակը տարածողներին… Նրանց՝ ովքեր սարքողներին հայհոյում են, բայց շեյր են անում, ու դրանով նպաստում են, որ այդ զիբիլ նյութն ավելի հանրային դառնա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել