Բա որ ասում եմ անտերություն ա։ Լավ արա ո՞նց կարա երկրի առաջին դեմքի տեսանյութի չստացված կադրերի սլիվ լինի, ո՞նց։ Տեսանյութի մեջ ինձ համար որևէ արտառոց բան չկար։ Սաղ էլ հազում են ու շշով ջուր խմում։ Բայց ո՞վ ա էն պրիդուռըկը ում վստահել են էս տեսանյութը ու եթերի համար չստացված կադրերի արտահոսք ա եղել։
Ես էլ երեկ մետրոյի թունել ներխուժման երևույթի ու թունելի մուտքի մոտ մի ճաղավանդակ չլինելու վրա էի զարմանում։
Աբյերներ, Իսկանդերի կոդերը բացելուց Հ1 ի Պետրոսին նավսյակի հետներդ չտանեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել