Մարդկանցից շատերը, վախենալով կորոնավիրուսով վարակվելուց, այսօր սկսել են իրենց տներն ու բնակարաններն ախտահանել, այդ թվում՝ քլորակրով: Սակայն այդպիսի ախտահանումը, հատկապես եթե պարբերաբար է կատարվում, կարող է մարդու օրգանիզմի համար վտանգավոր լինել, պնդում է օտոլարինգոլոգ Վլադիմիր Զայցեւը (Ռուսաստան):

Մասնագետի խոսքով՝ քլորակիրը որպես ախտահանման միջոց արդյունավետ է միայն մեծ քանակությամբ, բայց այդ դեպքում բազմաթիվ այլ վտանգներ են առաջանում, մասնավորապես՝ քլորի գոլորշիների ազդեցությունը առողջության համար կարող է վտանգավոր լինել, հատկապես եթե շատ է:

«Եթե քլորակիրը շնչեք, այն «կանցնի» շնչափող, բրոնխներ, թոքեր, սա կարող է առաջացնել բրոնխոսպազմ, շնչարգելություն, բրոնխաթոքային համակարգի բորբոքում»,- «Արգումենտի ի ֆակտի» պարբերականի հետ զրույցում ասել է օտոլարինգոլոգը:

Դրանից բացի՝ քլորակրի հեղուկ լուծույթով մշակումը նպաստում է մակերեւույթներին թաղանթի ստեղծմանը, որը պոտենցիալ վտանգավոր է երեխաների եւ կենդանիների համար:

Այսպիսով, տանը մակերեւույթները քլորակրով ախտահանելը վատ գաղափար է: Դրա փոխարեն ավելի լավ է ընտրել սպիրտ պարունակող նյութեր, խորհուրդ է տալիս մասնագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել