Ես բնակվում եմ ԱՄՆ-ում, բայց ունեմ բնակարան Երևանում: Վերջին ամիսների ընթացքում իմ բնակարանում բնակիչ չի եղել։ Բնականաբար, փետրվար ամսին իմ սպառած գազը չի գերազանցել 10000 դրամը, իսկ էլեկտրական էներգիան՝ 5000 դրամը: Իմ հարազատները, որոնք բնակվում են Երևանում, փետրվար ամսին հավանաբար սպառել են 10000 դրամից ավելի գազ և 5000 դրամից ավելի էլեկտրական էներգիա: Նշանակում է՝ ես, մշտական բնակություն չունենալով ՀՀ-ում, իրավասու եմ ստանալ ՀՀ կառավարության աջակցությունը, սակայն այդ աջակցությունից զրկվում են Երևանում բնակվող իմ հարազատները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել