Ռոբոտ բուժքույրերն ու բուժակները շուտով կսկսեն ծառայել Հնդկաստանի հիվանդանոցներում, պայքարելու համար ընդդեմ կորոնավիրուսի համաճարակի:  «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ փորձարկումների փուլում գտնվող ռոբոտ-բուժքրոջ նպատակը վարակակիրների հետ իրական բուժքույրերի շփումը նվազեցնելն է:

«Դոքաթ Աուրա» անվանումը կրող ռոբոտը կարող է դեղամիջոցներ տալ ու սննդամթերք մատուցել մեկուսացման մեջ պահվող հիվանդներին: Այն տեղաշարժվում է հատակին տեղադրված ֆոտոզգայուն գոտու օգնությամբ ու կարող է հիվանդների հետ հաղորդակցվել պարզ արտահայտություններով ու նախադասություններով:

«Dotworld Technologies»-ի պատասխանատուներն ասում են, թե այս ռոբոտը ծառայելու է կորոնավիրուսի թեթեւ տեսակով տառապող հիվանդներին:

Հնդկաստանը պատրաստվում է 45 օրերի ընթացքում արտադրել նման 100 ռոբոտ և շարունակել աշխատանքը ամսական հարյուրական ռոբոտների արտադրությամբ:

Ծրագրվում է արտադրության մեջ դնել նաեւ «Դոքաթ Քուրա» անվանումը կրող ռոբոտը, որի գործն է լինելու հասարակական վայրերի վարակազերծումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել