Վերջերս մի տնտեսագիտական աշխատանքի մեջ կարդացի, որ 1992-96թթ․-ի ընթացքում Հայաստանը կորցրել է իր տնտեսական պոտենցիալի 90%-ը, որոնք ստեղծվել էին 1920-80-ական թթ․ ընկած ժամանակաշրջանում։ Կարդալով սույն փաստի մասին՝ ուղղակի սարսափում ես՝ պատկերացնելով տեղի ունեցածի իրական մասշտաբները։ Հայերի տասնյակ տարիների ծանր եւ անդադրում աշխատանքի արդյունքը ընդամենը 4 տարվա ընթացքում ապիկար եւ հանցագործ ձևերով փոշիացվեց՝ Հայաստանը վերածելով աշխարհի ամենից աղքատ երկրներից մեկի։ Մինչեւ օրս որեւէ մեկը պատասխանատվություն չի վերցրել այս խայտառակության համար։ Ավելին՝ այդ «հերոսությունների» հեղինակները համարձակվում են իշխանություն-ընդդիմություն խաղալ՝ լկտիաբար հայտարարելով, որ մեղավորը պատերազմն էր, այլ ոչ իրենց ապաշնորհ քաղաքականությունը։

Հ․Գ․ Թե բա. «Ներկա օրհասական պահին իշխանություններին խանգարող, սատար չկանգնող, նրանց համար լրացուցիչ խնդիրներ առաջացնող յուրաքանչյուր ոք վտանգում է ոչ միայն երկրի ապահովությունը, այլեւ իր մերձավորների կյանքը։ Ես հավատում եմ մեր ժողովրդի ողջախոհությանը և փորձության ժամին բազմիցս դրսևորած համախմբվելու ունակությանը»։

Այո՛, ես հավատում եմ մեր ժողովրդի ողջախոհությանը, որ դու մի օր պատասխանատվության ես ենթարկվելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել