Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է արել «երկրորդ և երրորդ նախագահներին իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին կարգադրել անմիջապես դադարեցնել իշխանությունների դեմ կատաղի պայքարը և չկորցնել պետական այրին վայել վարք դրսեւորելու այս պատեհությունը»:

Լուսանկարում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ընտանեկան լրատվամիջոցի՝ վերջին 2-3 օրերի հրապարակումների որոշ օրինակներ են ընդամենը, որոնցում լավագույնս արտացոլվում է, թե ովքեր են տակից կատաղի պայքար մղում, այն էլ՝ այս «օրհասական պահին»

Ժամանակն է, որ Տեր-Պետրոսյանը պետական այրին վայել վարք դրսևորի և մի կոչ էլ իր թիմակիցներին հղի՝ բացատրելով, որ չի կարելի երկրի վարչապետին թավշյա յոնջա ասել: Կամ կարելի ա, բայց ոչ այս «օրհասական պահին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել