Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորնա Ռամա X-ը կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացել է արտերկրում գտնվող շքեղ հյուրանոցում 20 հարճերի հետ: Այդ մասին հայտնում է Daily Mirror- ը:

67-ամյա Թաիլանդի թագավորը գնել է գերմանական Grand Star Sonnenbichl չորս աստղանի հյուրանոցի բոլոր սենյակները և այնտեղ մեկուսացել տասնյակ սիրուհիներով, հայտնում են գերմանական լրատվամիջոցները: Թե արդյոք նրա կանայք նրա կողքին են, չի ճշտվում: Գերմանիայի իշխանությունները Ռամա X- ին թույլ են տվել մուտք գործել և հանգստանալ երկրում, չնայած համընդհանուր մեկուսացման ռեժիմին:

Հենց նրա ուղևորության լուրը հայտնվեց սոցիալական ցանցերում, թաիլանդցիները սկսեցին ընդդիմանալ իրենց թագավորին: Նրանք Twitter- ում տեղադրեցին հեշթեգ, որը թաիլանդերենից թարգմանաբար նշանակում է. «Ինչո՞ւ է մեզ թագավոր պետք»: Այս հեշթեգի տակ արդեն արվել են ավելի քան մեկ միլիոն հրատարակություններ: Տեղի բնակիչները իրենց վրդովմունքն են հայտնել, չնայած որ Թաիլանդի օրենսդրության համաձայն մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում միապետությանը վիրավորելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել