Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ բրիտանացի 20 հազար բժիշկներ եւ բուժքույրեր, որոնք թոշակի են անցել, վերադարձել են աշխատանքի՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարելու համար, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Դրա հետ մեկտեղ նա քաղաքացիներին կոչ է արել մնալ տներում եւ այդպիսով փոքրացնել հավանականությունը, որ կհիվանդանան կամ կվարակեն մյուսներին եւ կփոքրացնեն բժշկական հաստատությունների ծանրաբեռնվածությունը:

Վերջին տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 20 հազար դեպք, մահացել է 1 228 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել