Նախկին բռնցքամարտիկ Մայք Թայսոնը պատմել է, որ իր տնային վագրը կծել է մի կնոջ ձեռքը, հաղորդում է AS-ը:

«Ինչ-որ մեկն անցել էր ցանկապատից ներս եւ սկսել էր խաղալ վագրի հետ: Դա դժբախտ պատահար էր: Ինձ ուզում էին դատի տալ, բայց երբ իմացան, որ կինն ինքն է անցել ցանկապատի վրայով, փոշմանեցին: Ես նրան 250 հազար դոլար եմ տվել: Ես չգիտեի, որ վագրերն ընդունակ են դրան»,- ասել է Թայսոնը:

Բռնցքամարտիկը բենգալյան 3 վագրեր է պահում բանտից դուրս գալուց հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել