Թվում է, թե ընկերությունը չի ցանկանում վաճառել չափազանց թանկ սարք:

Փետրվարին Xiaomi-ն չինական շուկայի համար ներկայացրեց դրոշակակիր Mi 10 և Mi 10 Pro-ը: Դրանից հետո ընկերության երկրպագուները սպասում էին արևմտյան շուկաներում սմարթֆոնի թողարկմանը, բայց կարծես շատերը հիասթափվելու են։

Հայտնի դարձավ, որ մի շարք երկրներ, ինչպիսիք են Միացյալ Թագավորությունը և Հնդկաստանը, կստանան միայն ստանդարտ Xiaomi Mi 10, որը կարժենա 820 դոլար։

Արժեքը գրեթե երկու անգամ ավելի բարձր է, քան Չինաստանում: Թերևս, գների այդպիսի թռիչքի պատճառով արտադրողը չի ցանկանում արտադրել ավելի թանկ Mi 10 Pro արտասահմանյան խանութներում:

Պաշտոնապես հայտնի չէ, թե որ երկրները կսկսեն ստանալ Xiaomi-ի սարքերը: Xiaomi Mi 10 շարքի համաշխարհային վաճառքի մեկնարկը նախատեսված է մարտի 28-ին: Ըստ ամենայնի՝ այս ամսաթվին ավելի մոտ պարզ կլինի, թե ընկերությունն արդյո՞ք կսկսի թողարկել իր բարձրակարգ ֆլագմենն Արևմուտքում:

Xiaomi Mi 10 Pro-ի հիմնական առանձնահատկությունը տեսախցիկն է։ Այն ստացել է ռեկորդային 124 միավոր: Նախորդ ռեկորդակիրը Huawei Mate 30 Pro 5G-ն էր, որը վաստակել էր մեկ միավոր պակաս:

Նորույթը ստացել է չորս տեսախցիկ.

Հիմնականը 108 մեգապիքսել, օպտիկական կայունացում, f / 1.69

 Հեռաֆոտո– 12 մեգապիքսել, 2x օպտիկական խոշորացում, f / 2

 Հեռաֆոտո 8 մեգապիքսել, 5x օպտիկական խոշորացում, օպտիկական կայունացում, f / 2

Լայնանկյուն 20 մեգապիքսել, f / 2.2

Տեսախցիկի առավելություններից նշվում է բարձր դետալիզացիան և մեխանիկորեն արվող կարգավորումները: Եվ, միևնույն ժամանակ, բոլոր ոսպնյակներում պահպանվում է լուսանկարների բարձր որակը՝ ներառյալ լայն անկյունային ֆոտոխցիկը: Մինուսներից նշվում են մի փոքր ձանձրալի գույները և ֆոկուսավորման հետ կապված որոշ խնդիրներ, որոնք միշտ չէ, որ աշխատում են մարդկանց դեմքերի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել