Իրանում կորոնավիրուսի պատճառով արգելվել է երթեւեկությունը երկրի ներսում: Այս մասին հաղորդում է IRINN հեռուստաընկերությունը՝ հղում անելով ազգային շտաբի ներկայացուցիչ Հոսեին Զոլֆագարիին:

«Այս ծրագիրը նախատեսում է, որ այս կամ այն քաղաք կարող են վերադառնալ այն մարդիկ, որոնք բնակվում են այդ քաղաքներում: Նրան, ով այդ քաղաքում չի բնակվում, չի թույլատրվելու քաղաք մտնել»,- ասել է պաշտոնյան:

Ճանապարհին գտնվողները պետք է վերադառնան իրենց քաղաքներն առանց կանգառների:

Սահմանափակումները վերաբերում են ուղեւորատար երկաթուղային, ավտոմոբիլային եւ ավիափոխադրումներին:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում բռնկված թոքաբորբի մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել