Ինչու՞ են նրանք այսքան անձնազոհ..
(Մտքեր PR տեխնոլոգիաների մասին)։

Ցանկացած երկրի ղեկավարի տիկին առաջին հերթին ասոցիացվում է մարդասիրության հետ։ Եվ շատ բնական է Աննա Հակոբյանի կողմից կոռոնավիրուսի դեմ պայքարին լծվելը։

Բայց հետաքրքիր միջոց է ընտրել տիկին Աննան՝ սեփական օրինակով ցույց տալ, թե ինչպես չի կարելի անել։ Բրոշի խորհրդանիշն էլ էր հետաքրքիր ընտրված՝ շատ նման էր այս վիրուսի մոդելավորմանը։

Համաձայնեք, որ Աննա Հակոբյանի ընտրած եղանակը ինքնազոհության բարձր օրինակ է, չէ՞ որ այս քայլից հետո նա անմիջապես պետք է մեկուսացվի 14 օրով։

Եվ սա այն դեպքում, երբ որևէ բան չէր խանգարում տիկին Աննային, պահպանելով դիրքն ու հեղինակությունը, հեռահար ակցիաներ անել և/կամ հիմնադրամներից գումարներ փոխանցել։

Հ.Գ. Լրագրողների աշխատանքի վտանգի աստիճանը ևս հաշվի առեք, չնայած գոնե նրանք պաշտպանիչ միջոցներով էին։

Հ.Գ.Գ. Ըստ իս՝ պարետատունը պետք է կանխեր այս անձնազոհությունը, չէ՞ որ վտանգը ռեալ է։

Image may contain: 3 people, people standing and suit

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել