Երբ մենք ասում էինք՝ կորոնավիրուսը պատուհաս ա դառնալու պետության համար, դուք ձեր ֆեյքերին ֆաս էիք տալիս մեզ վրա։

Երբ մենք ասում էինք՝ փակեք Իրանի հետ սահմանը, դուք ձեր «չինովնիկ ֆեյքերով» ասում էիք՝ խուճապ ենք տարածում, ենգիբարյանվիկտորներն էլ իրանց կարճ խելքով «թեման էին պահում»։

Երբ մենք ասում էինք՝ անմիջապես մեկուսացրեք ռիսկային գոտիներից վերադարձող մեր քաղաքացիներին, դուք ասում էիք՝ թող ինքնամեկուսանան, սա լուրջ հետևանքներ ունեցող վարակ չէ։

Երբ մենք ասում էինք՝ դադարեք հանրահավաքներ անելը, դուք ասում էիք՝ կորոնավիրուսն ում շունն ա։

Երբ մենք ասում էինք՝ փակեք դպրոցներն ու ուսումնական հաստատությունները, ձեր առողջապահության նախարարն ասում էր՝ դպրոց փակելու կարիք չկա, սոցապնախարարն էլ ասում էր՝ ով չի ուզում, թող իր երեխուն դպրոց չտանի։

Երբ մենք ասում էինք՝ դադարեք տուզիկացնել աշխարհը ծնկի բերած վարակը, դուք ասում էիք՝ պինցետով կհանենք կորոնավիրուսը, արաղով կախտահանենք։

Եվ հիմա ձեր ինֆանտիլության հետևանքով, տիկնայք ու պարոնայք ձերքայլականներ, երկիրն արտակարգ դրության շեմին ա։

Գիտեք ինչի՞, որովհետև հանկարծակի հաջողությունից կուրացած խույվեբիներ © եք, որոնք չունեն ոչ փորձ, ոչ էլ տարրական գիտելիքներ, ոչ էլ փառամոլությունը մի կողմ դնելու ու փաստարկված խոսք լսելու կարողություն։

Երբ ձեզ ժամանակին ասում էինք, որ բոլորս մի նավի մեջ ենք, մարդկանց աչքերին նայելու տեղ թողեք, այ էսպիսի օրերի համար էինք ասում։ Ու ձեր կերած բողկերի պատճառով հիմի պիտի սաղս ատամներով սեղմենք լեզուներս, որ մի անզգուշ խոսքով կամ արարքով վնաս չտանք պետությանը։

Գիտե՞ք ինչի, որովհետև պետականամետությունը մարդկանց արյան ա մեջ ա. դա կամ կա, կամ էլ երբեք չի լինի։ Վերջին վառ օրինակը մի քանի քրջոտ «այո»-ի համար բանակի վրա ցեխ շպրտելն էր, որն արեց ձեր գերագույն գլխավոր ինքնամեկուսիչը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել