Մեր մոլորակի վրա ապրում է շուրջ 2 միլիոն տեսակի կենդանի: Նրանց մի մասը չափազանց խելացի է, սակայն գոյություն ունեն նաև հիմար կենդանիներ: Ահա թե որոնք են ամենահիմար կենդանիները:
Ճագարամուկ

Այս թռչող կրծողը բնակվում է Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում: Նրա մոտ գրեթե բացակայում են դիմակավորվելու և սնունդ հայթայթելու ունակությունները, այդ իսկ պատճառով այս կենդանիները հաճախ հիմար կերպով են մահանում: Չնայած այս ամենին՝ շատ այլ գազանների վախեցնում են ճագարամկների բարձր թռիչքները:
Գոբլին-շնաձուկ

Շնաձկներին հիմար անվանելը շատ բարդ է, սակայն կենդանու այս տեսակը՝ գոբլին-շնաձուկը, պարզապես չի ցանկանում իր համար սնունդ գտնել: Նրանք սպասում են, թե երբ սնունդն իրենց մոտ կլողա: Գոբլին-շնաձկներն ապրում են Ճապոնիայի ափերին:
Կոալա

Կոալաներն այն կենդանիներն են, որոնք մարմնի համար չափազանց փոքր չափսերով ուղեղ ունեն: Նրանք չափազանց գեղեցիկ են, սակայն միաժամանակ հիմար: Սիրելի սնունդն էվկալիպտի տերևներն են: Կոալաները կմահանան, եթե մոտակայքում էվկալիպտ չհայտնաբերեն, սակայն այլ սնունդ երբեք չեն փնտրի:
Ֆլամինգո

Այս գեղեցիկ թռչուններն անչափ հիմար են: Օրինակ՝ առօրյայում նրանք օգտագործում են միայն մի թաթը, այդ իսկ պատճառով շուտ են հոգնում: Իսկ երբ փորձում են ձուկ որսալ, անգամ դա նրանց մոտ լավ չի ստացվում:
Համրուկ




