Երբ որևէ լավ բան է տեղի ունենում, միանգամից իշխանության հետևորդների կողմից վերագրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անկախ նրանից, որ այդ «լավ բանը» պլանավորված էր տարիներ առաջ և տեղի էր ունենալու՝ անկախ նրանից, թե ով կլիներ վարչապետ, բայց երբ որևէ վատ, անօրինական բան է տեղի ունենում, ապա Նիկոլ Փաշինյանը հաստատ տեղյակ չէ․ մեղավոր են ոստիկանները, պատգամավորները, նախարարները, բոլորը՝ բացի վարչապետից, ինքը հաստատ չգիտի։

Այստեղ մի փոքրիկ, բայց կարևոր նյուանս կա․ երկրում կատարվող բացասական երևույթներից վարչապետի հնարավոր անտեղյակությունը նույնպես վկայում է վարչապետի վատ և թերի աշխատանքի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել