Med.news.am-ը գրում է․

Երեւանի Տարաս Շեւչենկոյի անվան №42 դպրոցում հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մայա Հովհաննիսյանը XI դասարանի աշակերտներին կոչ է արել մասնակցել ԼԳՏԲ համայնքի աջակցության ակցիային: Այս մասին այսօր ասուլիսին հայտնեց տվյալ դպրոցի աշակերտներից մեկի ծնող, բժիշկ թերապեւտ Լամարա Մանուկյանը:
«Ես անընդունելի եմ համարում նման հանգամանքը, հաշվի առնելով այն, որ դեռահասային տարքիում երեխաների մոտ սեռական կողմնորոշման մասին պատկերացումը հստակ ձեւավորված չէ:
Նրա խոսքով, ուսուցչուհին նաեւ դաժանաբար ծաղրել է աշակերտներին, վիրավորել եւ անգամ ֆիզիկական բռնություն կիրառել:
«Ես այս փաստն ապացուցող ձայնագրություններ ունեմ: Դրանք բոլորը փոխանցվել են ոստիկանությանը: Նախաքննությունն արդեն ավարտվել է», - ասաց Մանուկյանը:
Նա, մասնավորապես տեղեկացրեց, որ Հովհաննիսյանը հրապարակավ խոսատցել է ծեծել բարձր դասարաների աշակերտուհիներին, դեռահասներին վիրավորական նկատողությունների միջոցով ստորացրել է (օրինակ՝ նրանց, ովքեր ավելորդ քաշ ունեին, խոստացել է նրանց փորից բռնցքամարտի տանձիկ սարքել ): Բացի այդ, հարվածելուց առաջ նա մատանու քարը հակառակ կողմով շրջել է, որպեսզի ավելի ուժեղ ցավ պատճառի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել