Armdaily.am-ը գրում է․

Մեզ մոտ սահմանի խախտման դեպքեր շատ հաճախակի են լինում: Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Բագարանի համայնքապետ Գևորգ Մարգարյանը՝ անդրադառնալով համայնքի բնակիչներից Հաբեթ Ղազարյանի կողմից սահմանախախտին հայտնաբերելու ու ԱԱԾ-ին հայտնելու դեպքին:

«Մեզ մոտ սահմանախախտման դեպքեր տեղի են ունեցել նաև նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, նրանք կարծեմ ազգությամբ քուրդ էին, թուրքերի կողմից սահմանախախտման դեպք չեմ հիշում, որ եղած լինի»,- ասաց համայնքապետը:

Անդրադառնալով սահմանախախտի ազգային պատկանելիության մասին հարցին՝ Մարգարյանը ասաց.«Ազգությամբ ռուս է ու Ռուսաստանի քաղաքացի, սահմանը հատել էր, անցել էր մեր կողմ, մեր գյուղացի երիտասրադը բռնել էր, զանգեց ինձ, բերեցինք, զանգեցինք ԱԱԾ. իրենք եկան տարան»:

Հարցին՝ նշված անձը որևէ վտանգ ներկայացնո՞ւմ էր, զենք կամ որևէ նման առարկա ունե՞ր՝ Մարգարյանը պատասխանեց. «Արտաքին զննությամբ ինքն իրենից որևէ վտանգ չէր ներկայացնում, մոտ 55-60 տարեկան էր, զինված չէր: Բայց արդեն ԱԱԾ-ն կարող է հայտնել ինքը վտանգ ներկայացնում էր, թե՝ ոչ, բայց արտաքինից խղճուկ անձնավորություն էր երևում»:

Հիշեցնենք, փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն արժեքավոր նվերով՝ ժամացույցով, պարգեւատրել է ՀՀ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան համայնքի բնակիչ Հաբեթ Ղազարյանին՝ սահմանախախտին հայտնաբերելու եւ սահմանապահներին հանձնելու գործում զգոնություն դրսեւորելու եւ ճիշտ կողնորոշվելու համար, որի արդյունքում կանխվել է վերջինիս հետագա տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել