Նիկոլ Փաշինյանի փաստ 101 (երեւի այս մեկը էն քչերից ա, որ իրոք փաստ է)

Իշխանափոխության արդյունքում Անդրանիկ Քոչարյանը թեւավորվեց, եւ նրան սկսեց թվալ, որ կարող է Սերժ Սարգսյանի մասին օգտագործել «երբ ուզեք, կկանչեմ» խոսելաոճը։ Պարոն Քոչարյան, մի հատ ձեռքը դրեք խղճին կամ Նիկոլ Փաշինյանի նկարին ու ասեք՝ Դուք կյանքո՞ւմ էիք Սարգսյանի մասին տենց խոսել։

Ծավալուն միջազգային փաստաթուղթը (այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքները) համեմատել ստատուսային մակարդակի «Մյունխենյան սկզբունքների» հետ կարող է իշխանական ֆեյքը, բայց ոչ երբեք ԱԺ պատգամավորը։ «Մյունխենյան սկզբունքներ» գոյություն չունեն, տենց Փաշինյանն ամեն օր կարող է իրեն-իրեն սկբունքներ գրել ու պլագիատ լոգոներով ու բուկլետներով հրապարակել իր էջում։ Տենց լավ չի, հանձնարարեք, որ մեկը երգ գրի բանակցությունների մասին, ու բառերի մեջ օգտագործեք էդ ստատուսը։

Գիտե՞ք, երեւի դա է պատճառը, որ մենք իրար չենք հասկանում։ Դուք եկել եք իշխանության, բայց մինչեւ հիմա նախկին «նեղացվածությունների» հիման վրա եք գործում, իսկ մենք, ընդդիմություն լինելով, շինծու գործով դատարանի դռանը կանգնած, խոսում ենք պետության խնդիրների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել