Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը ազատման դիմում է ներկայացրել:

Ելնելով ս.թ. փետրվարի 3-7-ը տեղի ունեցած ԵՄ մասնագետների ստուգումների արդյունքներից՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում սպասվում են մի շարք փոփոխություններ: Հնարավոր շահերի բախումից խուսափելու համար՝ համատեղ որոշում է կայացվել, համաձայն որի՝ Գրիգոր Հայրապետյանը ցանկանում է զբաղվել միայն օդաչուական գործով: Այսուհետ պրն Հայրապետյանը ծավալելու է միմիայն թռիչքային գործունեություն: Միևնույն ժամանակ նշում ենք, որ պրն. Հայրապետյանը խորհրդատվական ձևաչափով համագործակցելու է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, մասնավորապես՝ իր խորհուրդներով, մասնագիտական փորձով և առաջարկներով շարունակելու է մնալ կոմիտեի մի մասնիկը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորին շնորհակալություն է հայտնում Գրիգոր Հայրապետյանին 2015 թվականից ի վեր ծավալած գործունեության համար:

Հարգանքով՝
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել