Այսօր կպատմենք, թե ինչպես է պետք ճիշտ լվանալ սպասքը սպունգով, և ի՞նչ դեր ունի այս պատասխանատու գործում սպունգի գույնը։

Պարզվում է՝ այստեղ կան նրբություններ, որոնց ուշադրություն չեն դարձնում անգամ փորձառու տնտեսուհիները։

Մեզ համար սովորական պորոլոնի գունավոր կտորները կան յուրաքանչյուր խոհանոցում, սակայն դրանց վառ գույնը մենք ընկալում ենք զուտ որպես դիզայներական և մարքեթինգային հնարք, այդ պատճառով չենք էլ մտածում, որ աման լվանալու սպունգի գույնը կարող է ինչ-որ նշանակություն ունենալ։ Ընդ որում, պետք է ուշադրություն դարձնել սպունգի հղկիչ մասի գույնին, որով շփում ենք սպասքին կպած բծերն ու կեղտերը։

Արտադրողներն այս կոպիտ մատերիալը սքոթչ-բրայթ են անվանում։ Այն պատրաստում են կոպիտ մանրաթելերից և սոսնձում պորոլոնային հիմքին։

Հենց այս սքոթչ-բրայթի գույնին էլ պետք է ուշադրություն դարձնել։

Կանաչ հղկիչ կողմով սպունգներն ամենակոշտն են և ամենից լավն են մաքրում այրած յուղի հատվածները, սակայն այս կոշտ մասը կարող է փչացնել որոշ ծածկույթներ, քերծվածքներ թողնել։ Նույնիսկ էմալապատ սպասքը կարելի է վնասել այսպիսի սպունգով։

Եթե սպունգի հղկիչ մասը կարմիր գույնի է, դա նշանակում է, որ հղկիչ մասը միջին կոշտության է։ Սա օպտիմալ ընտրություն է հաճախ, որով կարելի է հեռացնել կեղտոտված հատվածները առանց վնասելու սպասքը։

Ինչ վերաբերում է դեղին գույնին, ապա դրանով ներկում են ամենանուրբ սպունգերը։ Սրանցով լվանում են, օրինակ, ապակեղենը։ Այն շատ նուրբ է և հարմար չէ այրված յուղի սև բծերը քերելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել