Բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում, ովքեր ունեցել են մաշկային խնդիրներ՝ պզուկներով արտահայտված։

Նրանց չեն կարողացել օգնել մաշկաբանները, բայց այս հրաշալի միջոցը կարողացել է վերացնել պզուկները և պարգևել շատ գեղեցիկ մաշկ։

Բրինձն իր մեջ այնպիսի տարրեր է պարունակում, որ կարողանում է վերացնել մաշկային խնդիրները։ 

Սակայն բրնձի հետ պետք է համադրեք նաև կաթ ու մեղր։ Բրնձով դիմակը պատրաստեք հետևյալ կերպ․

Վերցրեք 3 ճաշի գդալ բրինձ և մեկական ճաշի գդալ մեղր ու կաթ։ Բրինձը լցրեք 1 բաժակ ջրի մեջ և 3-4 րոպե եռացրեք այն։ Քամեք ջուրը և թողեք սառչի։ Կարող եք նաև սառնարանում դնել։ 

Վրան ավելացրեք գոլ կաթն ու մեղրը։ Լավ խառնեք մինչև միատար լուծույթ ստացվելը։ 

Քսեք մաքուր դեմքին՝ լավ մերսելով այն։

15 րոպե անց լվացեք մաշկը։

Այս դիմակը կարող եք կրկնել 6 օրը մեկ և օր օրի կզգաք զգալի փոփոխություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել