Ճիշտ է, հենց այսպես էլ պետք է լիներ...

Մինչև բուժաշխատողները չսկսեն պաշտպանել իրենց շահերը, մինչև չհամախմբվեն, մինչև չդադարեցնեն վախենալ վերադասի կողմից անխնա կիրառվող վարչական լծակի, ամեն ինչ հենց այսպես էլ շարունակվելու է:

Հարգելի կոլեգաներ, գիտե՞ք՝ ինչի համար են ստացել պարգևավճար այս ՊՈԱԿ-ի աշխատակիցները... Ասեմ` այն բանի համար, որ սկսեն ձեզ վատաբանել և ուշունցներ գրել, երբ դուք նախարարի ծրագրերին որևէ անհամաձայնություն արտահայտեք Ֆեյսբուքում: Այ հենց այդ գործառույթի համար: Իսկ դուք շարունակեք գլուխներդ կախ աշխատել, օր ու գիշեր կատարեք տիտանական աշխատանք, փրկեք մարդկանց, լրացրեք ձևաթղթեր, ստացեք նկատողություններ, լսեք բողոքներ... Ձեզ վրա «մատ թափ տալու» պրակտիկան լինելու է շարունակական, դրանից չեք ձերբազատվելու:

Ձեզ քֆուր գրողները կստանա՛ն պարգևավճար, իսկ դուք` ոչ, որովհետև վախենում եք համախմբվել, վախենում եք ձեր շահերը բարձրաձայնել, վախենում եք... Ուղղակի ամեն ինչից վախենում եք...

Նշեմ, որ ԱԱՊ օղակում (պոլիկլինիկա) աշխատող բժիշկները «պարգևավճար» ասելով մնացին... բայց այդպես էլ չստացան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել