Պատերազմը չարիք ա, բանակը՝ սոցիալական ամենավատ ինստիտուտը, բայց երբ ազգի լինելիության, ժողովրդի ֆիզիկական գոյության միակ երաշխավորը բանակն ա, էստեղ «բայց»-եր չեն կարող լինել: Ընտրություն չի կարող լինել:

Բանակում վերջին դեպքերը, ողբերգական, չպարզված հանգամանքներում տեղի ունեցող միջադեպերը ոմանց առիթ տվեցին բացելու իրենց ռեխը, անգամ հարցադրում անել՝ պե՞տք է շարունակել զորահավաքը, թե՞ ոչ: Էլի հրապարակ նետվեց «հայաստանցի-ղարաբաղցի» անասնագույն թեզը, որը ժողովրդին պառակտելու, յուրայինների ու օտարների բաժանելու կեղտոտ եղանակ ա:

Իշխանությունը մի կողմից պնդում ա՝ բանակցություն չկա, մյուս կողմից՝ 2 օր անընդմեջ բանակցություններ են վարում, Նիկոլը Ալիևի հետ դեբատին ներկայանում ա ծայրահեղ անպատրաստ:

Ալիևը խոսում ա Արցախի խնդրի փուլային լուծման տարբերակի մասին, Նիկոլը՝ բանակցություններում «մինիհեղափոխության» մասին անհեթեթություն ա դուրս տալիս, ընկնում ա հուշերի գիրկը, սխալ պատմա-աշխարհագրական ու թվական տվյալներ ա մեջբերում:

Ալիևը հայտարարումա, որ կողմ են փուլային լուծման, Նիկոլը ծպտուն չի հանում: Իսկ արցախյան հարցի փուլային լուծումն անընդունելի ու մերժելի ա հայկական պետությունների համար, քանի որ էն պահին, երբ ադրբեջացիները սկսեցին բնակեցնել ազատագրված տարածքները, արցախահայության ֆիզիկական անվտանգության ու անկախության կորուստը ժամանակի հարց ա դառնալու: Շատ կարճ ժամանակի: Եվ էս հարցում Հայաստանի իշխանությունը ՊԱՐՏԱՎՈՐ Ա սպառիչ պատասխան տա՝ իրենց համար ընդունելի՞ ա փուլային լուծումը, թե՞ ոչ։

Ես պնդում եմ, որ Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի պատմության ամենավատ արտգործնախարարն ա, Նիկոլը Հայաստանի ամենաչպատրաստված ղեկավարն ա, որը ոչ միայն ինստիտուցիոնալ հիշողություն չունի, այլև թերուս ա ու պոպուլիստ: Բայց էսքանով հանդերձ՝ մենք երկրորդ հայրենիք չունենք: Անձերը անցողիկ են: Պատերազմը «սև» ու «սպիտակ» չի հարցնելու: Թշնամանալու ու թշնամացնելու էլ տեղ չկա:

Հիմա սթափվելու ժամանակն ա, եղածը վերլուծելու ու հետևություններ անելու ժամանակն ա: Պատերազմի պատրաստվելու ժամանակն ա: Էս 1.5-2 տարում քարոզչական պատերազմում կրած խայտառակ պարտություններից ուշքի գալու ու հստակ գծված ռազմավարությամբ հակահարվածի պատրաստվելու ժամանակն ա:

Հ.Գ. Իմ համոզմամբ հիմարություն ու կեղծ ա էն թեզը, թե Նիկոլը դավաճան ա կամ հող տվող: Հայաստանը դավաճան ու հող տվող ղեկավար երբեք չի ունեցել: Նիկոլն էլ էդպիսին չէ: Ասեմ ավելին՝ Նիկոլի ու Զորիկի թույլ տված բոլոր կիքսերը ոչ թե չարամտության, այլ անմեղսունակության արդյունք են: Բայց ամենամեծ վախն էն ա, որ իրանք չեն կարողանալու մարսեն իրանց եփած էս բորշչը... Ոչ մի ձև չեն կարողանալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել